կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Սիրիայում ՀՀ դեսպանության կողմից տրամադրվել է  286 ՀՀ անձնագիր․ Կառավարությունը այդ ծախսերի համար հատկացրեց 17 մլն դրամ

Սիրիայում ՀՀ դեսպանության կողմից տրամադրվել է 286 ՀՀ անձնագիր․ Կառավարությունը այդ ծախսերի համար հատկացրեց 17 մլն դրամ

2023թ. 4-րդ եռամսյակի ընթացքում Սիրիայում ՀՀ դեսպանության կողմից տրամադրվել է օտարերկրյա պետություններում վավերական 286 ՀՀ անձնագիր, սակայն պետական տուրք չի գանձվել:

Ընդ որում, այդ անձնագրերը տրամադրվել են Դամասկոսում ՀՀ դեսպանության (172 գործ) և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության (114 գործ) կողմից, տվյալ քաղաքներում ՀՀ քաղաքացիներին և ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնք ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն և դիմել են առաջին անգամ ՀՀ անձնագիր ստանալու համար:

Այս առնչությամբ ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 8-ի նիստում որոշեց այդ ծախսերի համար հատկացնել 17 մլն դրամ:

  • Կիսվել: