հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Սիրիայի նախագահն ընդունել է Արամ Ա Վեհափառ հայրապետի գլխավորած պատվիրակությանը

Սիրիայի նախագահն ընդունել է Արամ Ա Վեհափառ հայրապետի գլխավորած պատվիրակությանը

Սիրիայի նախագահ Բաշար Ասադն այսօր Դամասկոսում ընդունել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ հայրապետի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում է SANA-ն:

Նշվում է, որ կողմերը քննարկել են Սիրիայի ընթացիկ վիճակը, նաև անդրադարձ է կատարվել սիրիահայերի առջև ծառացած խնդիրներին:

Հանդիպմանը ներկա են եղել նաև Բերիո թեմի առաջնորդ, գերաշնորհ Մասիս եպիսկոպոս Զոպույանը, Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը, Լիբանանի խորհրդարանի անդամ Հակոբ Բագրատունին, այլք:

Հաղորդվում է նաև, որ Սիրիայի նախագահը կարևորել է սիրիահայ համայնքի դերը:

 

  • Կիսվել: