հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Սիրիայի հայերի հայրենասիրությունն ապացուցվել է պատերազմում. Ասադ

Սիրիայի հայերի հայրենասիրությունն ապացուցվել է պատերազմում. Ասադ

Սիրիայի հայերի հայրենասիրության հարցն ապացուցվել է պատերազմի ժամանակ, եւ այդ առումով բոլոր կասկածները ցրվել են: Այս մասին ասել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, տեղեկացնում է ՍԱՆԱ գործակալությունը:

 «Հայրենասիրության մասին հարցն ապացուցվել է պատերազմի ժամանակ, եւ այդ առնչությամբ բոլոր կասկածները ցրված են: Սիրիայի քաղաքացիների այդ խումբն ունի իր կազմակերպությունները, իր եկեղեցիները եւ, ինչն ավելի կարեւոր է, իր դպրոցները: Եթե դուք այցելում եք որեւէ հայկական տոնախմբություն՝ հարսանիք կամ որեւէ այլ միջոցառում, ես ունեմ հայ ընկերներ եւ այցելել եմ այդպիսի միջոցառումները, նրանք այդ ժամանակ երգում են իրենց ավանդական երգերը, սակայն հետո նրանք երգում են ազգային երգեր»,-ասել է Ասադը:

Միևնույն ժամանակ Ասադը նշել է, որ հայերն ինտեգրվել են, սակայն չեն ձուլվել սիրիական հասարակությանը, այլ պահպանել են իրենց ինքնությունը:

Ելնելով այս ամենից, ըստ Սիրիայի նախագահի, իշխանությունները պետք է գործեն հայերի հետ մի մոտեցմամբ, քրդերի հետ՝ մեկ այլ, քանի որ, նրա խոսքով, որ վերջիններիս շրջանում կան սեպարատիստական տրամադրություններ:

  • Կիսվել: