շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Սինանյանը ներկայացրել է Սփյուռքի գոծերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կայքը

Սինանյանը ներկայացրել է Սփյուռքի գոծերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կայքը

Սփյուռքի գոծերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրել է իրենց նորաստեղծ կայքը՝ diaspօra.gov.am-ը:

Նա նշել է, որ Կայքի միջոցով արել և անելու են ամեն բան, որ օգտակար, մատչելի և հասանելի տեղեկատվություն հասցնեն ոչ միայն գրասենյակի գործունեության, այլև տեղեկատվություն սփյուռքահայության, ինչպես նաև հայրենադարձվել ցանկացողների համար:

՛՛Մեր կայքը մեր պետական կառավարման համակարգում միակն է, որն ընձեռնում է նամակագրության հնարավորություն: Կարող են հարցերը գրել, և մենք հնարավորինս կարճ ժամկետում օնլայն ռեժիմով կպատասխանենք՛՛,-նշել է Սինանյանը:

Նշենք, որ կայքը եռալեզու է՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն, իսկ առաջիկայում հնարավոր է՝ այլ լեզուներով ևս հասանելի լինի:

Սինանյանի խոսքով՝ կայքում առկա է նաև քարտեզ, որում ներկայացված են սփյուռքի բոլոր խոշոր համայնքները:

  • Կիսվել: