Սինանյանը հանդիպել է Մոսկվայի հայ երիտասարդական շրջանակների ներկայացուցիչների հետ
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Ռուսաստան աշխատանքային այցի շրջանակներում փետրվարի 25-ին Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը հանդիպում է ունեցել Մոսկվայի հայ երիտասարդական շրջանակների ներկայացուցիչների հետ: Մոսկվայի հայ երիտասարդների ասոցիացիայի ակտիվիստները հանդիպմանը ներկայացրին այս տարի իրականացվելիք ծրագրերը: Այս մասին հայտնում են Սփկուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:
՛՛Այնուհետև Գլխավոր հանձնակատարը նրանց ներկայացրեց մեր գրասենյակի գործունեությունն ու ծրագրերը, որից հետո երիտասարդները բազմաթիվ հարցեր հղեցին Զարեհ Սինանյանին: Հարցերը վերաբերում էին Հայաստանի քաղաքական իրադրությանը, հայրենադարձության և զբաղվածության հնարավորություններին, սփյուռքում հայոց լեզվի պահպանմանը, ինչպես նաև այն ծրագրերին, որոնք կարող են օգտակար դառնալ Արցախին՛՛,-նշված է հաղորդագրության մեջ: