Սինանյանը հանդիպել է Կիևի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը աշխատանքային այցի շրջանակներում ժամանել է Կիև, հայտնում են Ուկրաինայում ՀՀ դեսապնությունից:
Դեկտեմբերի 17-ին Կիևում տեղի ունեցավ Զարեհ Սինանյանի հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Բացման խոսքով հանդես եկան Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը, Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս Եպիսկոպոս Հովհաննիսյանը, Կիևի հայ համայնքի ղեկավար Նորիկ Գևորգյանը, Ուկրաինայի հայ երիտասարդների միության ղեկավար Արման Հակոբյանը։