չորեքշաբթի, օգոստոս 12
12 / 8 / 2026
Ալիևը պատմել է Ղարաբաղում և «Արևելյան Զանգեզուրում» «կառավարման նոր համակարգի առավելությունների» մասին

Ալիևը պատմել է Ղարաբաղում և «Արևելյան Զանգեզուրում» «կառավարման նոր համակարգի առավելությունների» մասին

«Մենք տեսանք կառավարման նոր համակարգի առավելությունները Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում»։ Սրա մասին Նախիջևանում ադրբեջանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Վստահ եմ, որ այնտեղ բնակվող ավելի քան 90 հազար մարդ նույնպես դա տեսնում է։ Նույնպիսի կառավարման համակարգը՝ նախագահի հատուկ ներկայացուցչությունը, կիրառվել է նաև Նախիջևանում»,– ավելացրել է Ալիևը։

  • Կիսվել: