կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Սինանյանը Ֆրանսիայում այցելել է Հայ Ավետարանական եկեղեցի

Սինանյանը Ֆրանսիայում այցելել է Հայ Ավետարանական եկեղեցի

Ֆրանսիա այցի երկրորդ օրվա ընթացքում Սփյուռքի Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելեց Հայ Ավետարանական եկեղեցի և հանդիպում ունեցավ Հայ Ավետարանական համաշխարհային խորհրդի պատվավոր փոխնախագահներ պատվելի Հովել Միքայելյանի (Ֆրանսիայի Հայ Ավետարանական եկեղեցիների նախագահ) և Ռենե Լևոնյանի հետ (Եվրասիայի Հայ Ավետարանական եկեղեցիների նախագահ), հայտնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:

՛՛Գլխավոր հանձնակատարին ներկայացվեց եկեղեցու գործունեությունը, շուրջ 24 երկրներում գործող Ավետարանական եկեղեցիների կողմից Հայաստանին և Արցախին ցուցաբերվող աջակցությունը։ «Անչափ գնահատում եմ ձեր աշխատանքը թե՛ հայրենիքում, թե՛ համայնքներում։ Պատրաստ ենք ամեն կերպ նեցուկ լինել»,-ընդգծեց Գլխավոր հանձնակատարը՝ կարևորելով հատկապես կրթական, առողջապահական և մշակութային ծրագրերը։

Այնուհետ Գլխավոր հանձնակատարը եղավ Սևրի «Սամուել-Մուրատ» (Collège Samuel Mourad, Sèvres) վարժարանում, շրջայց կատարեց։ «Որպես հայ մարդ՝ մեծ ցավ եմ ապրում՝ տեսնելով դպրոցն այս կարգավիճակում։ Այստեղ պատմություն է կերտվել և այն ոչ մի գնով չպետք է փակի իր էջը»,- ընդգծեց Գլխավոր հանձնակատարը։ Վարժարանն ապրեցնելու համար այժմ մի շարք ծրագրեր են մշակվում, որոնք հնարավորություն կտան դարձյալ օգտագործել դասասենյակներն ու թատրոնի մասնաշենքը՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: