երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Ադրբեջանում թալիշ Իգբալ Աբիլովը 18 տարվա ազատազրկման է դատապարտվել «ՀՀ հատուկ ծառայությունների հետ համագործակցության» համար

Ադրբեջանում թալիշ Իգբալ Աբիլովը 18 տարվա ազատազրկման է դատապարտվել «ՀՀ հատուկ ծառայությունների հետ համագործակցության» համար

Ադրբեջանում ավարտվել է պետական ​​դավաճանության համար մեղադրվող ազգությամբ թալիշ, թալիշագետ Իգբալ Աբիլովի դատավարությունը։ Նա դատապարտվել է 18 նտարվա ազատազրկման՝ իբրև թե «ՀՀ հատուկ ծառայությունների հետ համագործակցության» համար:

Դատավճիռը հրապարակվել է Լենքորանի ծանր հանցագործությունների դատարանում՝ դատավոր Համադ Նուրիևի նախագահությամբ։

Ըստ հետաքննության՝ արտերկրում բնակվող Իգբալ Աբիլովը գործել է «հայկական հատուկ ծառայությունների ցուցումով» և ձերբակալվել է Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության կողմից իրականացված հատուկ գործողության արդյունքում։

  • Կիսվել: