երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Սիմոն Վրացյան փողոցի  հինգ տան բաղդադե տանիքներում բռնկված հրդեհը մարվել է

Սիմոն Վրացյան փողոցի հինգ տան բաղդադե տանիքներում բռնկված հրդեհը մարվել է

Երևանի Սիմոն Վրացյան փողոցի մեկ հարկանի տներից մեկում բռնկված հրդեհը մարվել է: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։27-ին, մարվել՝ 19։09-ին։ Մասամբ այրվել են տների տանիքները՝ մոտ 250 քմ և տներից մեկի խորդանոցում՝ կենցաղային իրեր (մոտ 6 քմ)։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սիմոն Վրացյան փողոցում գտնվող թվով հինգ տան բաղդադե տանիքներում (ընդհանուր 500 քմ)։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 26-ին, ժամը 17:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սիմոն Վրացյան փողոցի մեկ հարկանի տներից մեկում։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 Բիս» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։

  • Կիսվել: