շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Սիմոն Մարտիրոսյանը այցելել է Զինվորի տուն

Սիմոն Մարտիրոսյանը այցելել է Զինվորի տուն

Օլիմպիական խաղերի կրկնակի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանն այցելել է Զինվորի տուն:

Այս մասին հայտնում են վերականգնողական կենտրոնի մամուլի ծառայությունից: Սիմոն Մարտիրոսյանը Զինվորի տանն է նվիրել երիտասարդների աշխարհի առաջնության ժամանակ նվաճած իր առաջին գավաթը:

Ծանրամարտիկն այցելել էր Զինվորի տուն՝ տղաների հետ ծանոթանալու, նրանց հետ շփվելու և հետաքրքրվելու համար, թե ինչով կարող է օգտակար լինել: Սիմոնի հետ կենտրոն էին այցելել նաև նրա մարզիչներ Աշոտ Փիլոսյանը և Նարեկ Խաչատրյանը:

«Մեր հաղթանակներն առանց ձեր արած գործի ոչինչ կլինեին»,-ասել է Սիմոն Մարտիրոսյանը՝ խոստանալով աշխարհի առաջնությունից հետո կրկին այցելել Զինվորի տուն: Իսկ տղաները ծանրորդին պարտավորեցրել են գալ միայն ոսկե մեդալով:

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը կկայանա դեկտեմբերի 7-11-ը Տաշքենդում:

  • Կիսվել: