շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ծանրամարտի ազգային հավաքականի անդամ Սամվել Գասպարյանն ազատվեց պարտադիր զինծառայությունից

Ծանրամարտի ազգային հավաքականի անդամ Սամվել Գասպարյանն ազատվեց պարտադիր զինծառայությունից

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 14-ի նիստւմ որոշեց Սամվել Գասպարյանին ազատել պարտադիր զինծառայությունից:

Սամվել Գասպարյանը Հայաստանի Հանրապետության ծանրամարտի ազգային հավաքականի անդամ է, որին տարկետում է տրվել մինչև 26 տարին լրանալը, որի համար հիմք են հադիսացել նրա հետևյալ մարզական նվաճումները.   

ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի 2022 թվականի առաջնության 2-րդ մրցանակակիր, 

ծանրամարտի մեծահասակների աշխարհի 2022 թվականի առաջնության 3-րդ մրցանակիր:

Ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի 2023 թվականի առաջնությունում  Սամվել Գասպարյանը դարձավ հաղթող՝ 1-ին մրցանակակիր, իսկ ծանրամարտի մեծահասակների 2023 թվականի սեպտեմբերին անցկացված աշխարհի առաջնությունում զբաղեցրեց 4-րդ տեղը:

Հաշվի առնելով վերը նշվածը՝ անհրաժեշտություն է առաջացել պարտադիր զինծառայությունից ազատելՍամվել Գասպարյանին:

Նշենք նաեւ, որ Սամվել Գասպարյանը նախապատրաստվում է մասնակցելու2024 թվականի Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին և ամառային օլիմպիական խաղերին:

  • Կիսվել: