երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Սիլիկյան թաղամասի մոտ ապամոնտաժվել են 11 նոր երկաթե և փայտյա վագոն֊տնակներ

Սիլիկյան թաղամասի մոտ ապամոնտաժվել են 11 նոր երկաթե և փայտյա վագոն֊տնակներ

Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասի 9-րդ փողոցին հարող տարածքում ապամոնտաժվել են թվով տասնմեկ նոր երկաթե և փայտյա վագոն֊տնակներ, որոնք ապօրինաբար տեղադրվել էին համայնքային հողի վրա: Հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Քաղաքապետարանը տեղեկացնում և զգուշացնում է ձեռնպահ մնալ համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքներում ապօրինի հողազավթումներից։

Համաձայն ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 48 և 154.1.3 հոդվածների` պարտադիր կիրառմամբ կենթարվեք պատասխանատվության:

  • Կիսվել: