չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
«Սիլ կոնցեռնի»-ից  հերքել են Խաչատուր Սուքիասյանի և  Նիկոլ Փաշինյանի թմրանյութերի և այլ հակաօրինանակ բիզնեսով զբաղվելու մասին լուրը

«Սիլ կոնցեռնի»-ից հերքել են Խաչատուր Սուքիասյանի և Նիկոլ Փաշինյանի թմրանյութերի և այլ հակաօրինանակ բիզնեսով զբաղվելու մասին լուրը

«Սիլ կոնցեռնի» խոսնակ Աննա Մկրտչյանը հերքել է որոշ օգտատերերի կողմից տարածվող «լուրն» այն մասին, թե իբր պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը թմրանյութերի և այլ հակաօրինանակ բիզնեսով են զբաղվում։

«Հիբրիդային պատերազմի շրջանակներում հերթական կեղծիքն է տարածվում։ Հայտնի շրջանակներն անցել են այլ մեթոդների: Անգլիալեզու անհայտ կայքով ակնհայտ կեղծիք են տարածում, աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն:

Բրյուսովի և մանկավարժականի շենքերից պրծան, անցան ավելի հնչեղ ստերի:

Կոչ ենք անում պատկան մարմիններին պարզել սույն հրապարակման ծագման աղբյուրը և ակնհայտ կեղծիքը տարածողների շահագրգռվածությունը», - նշել է Մկրտչյանը։

  • Կիսվել: