ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Սիգի որսի արգելքը ոչ թե երկարաձգվել է, այլ կթույլատրվի միայն կառավարության համապատասխան որոշումից հետո. ՇՄՆ խոսնակ

Սիգի որսի արգելքը ոչ թե երկարաձգվել է, այլ կթույլատրվի միայն կառավարության համապատասխան որոշումից հետո. ՇՄՆ խոսնակ

Սիգի որսի արգելքը ոչ թե երկարաձգվել է, այլ կթույլատրվի միայն կառավարության համապատասխան որոշումից հետո, ինչպես ԵՂԵԼ Է նախորդ բոլոր տարիներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Շրջակա միջավայրի նախարարության մամուլի խոսնակը:

«Նոյեմբերի 15-ից Սևանա լճում արգելված է սիգի որսը մինչև արդյունագործական որսի չափաքանակների և ժամանակահատվածի հաստատումը։

2023 թվականի նոյեմբերի 25-ից մինչև 2024 թվականի հունվարի 20-ը ներառյալ սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված ամբողջ հանրապետության տարածքում իրականացվել են խստացված միջոցառումներ»։

 

  • Կիսվել: