շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՇՎՏՄ-ն մշտադիտարկում է իրականացրել Երևանի Արաբկիր վարչական շրջանում. արձանագրվել են խախտումներ

ՇՎՏՄ-ն մշտադիտարկում է իրականացրել Երևանի Արաբկիր վարչական շրջանում. արձանագրվել են խախտումներ

Այսօր՝ հուլիսի 18-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մշտադիտարկում է իրականացրել Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում: Շինանյութի առևտրի մի քանի կետերում դիտարկվել են խախտումներ: Մասնավորապես բացակայել են ջերմաչափերն ու ջերմաչափման գրանցամատյանները:

Դիտարկված խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք ներկայացվում են պարետատուն: Տեսչական մարմինը ՀՀ ողջ տարածքում շարունակում է մշտադիտարկման աշխատանքները:

Հիշեցնենք, որ ՇՎՏՄ-ն պարետի՝ մայիսի 3-ի N 63 որոշման համաձայն մշտադիտարկումներ է իրականացնում առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում՝ հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ:

  • Կիսվել: