չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Շուրջ 3 մլրդ 659 մլն դրամ կուղղվի պատգամավորների պարգևավճարների և աշխատավարձերի վճարմանը. Նարիբեկյան

Շուրջ 3 մլրդ 659 մլն դրամ կուղղվի պատգամավորների պարգևավճարների և աշխատավարձերի վճարմանը. Նարիբեկյան

2022 թվականի պետական ​​բյուջեի նախագծով հատկացված 5.952 մլրդ դրամից շուրջ 3 մլրդ 659 մլն դրամը պատգամավորների աշխատավարձերի եւ հավելավճարների վճարման համար նախատեսված միջոցներն են։ Այս մասին այսօր ԱԺ մշտական ​​ հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետական ​​բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը:

Նա հավելեց, որ իրենք ակնկալում էին մի փոքր ավելի շատ միջոցներ ստանալ։ ՛՛2022 թվականի պետական ​​բյուջեի նախագծով նախատեսված միջոցները 510 մլն դրամով կամ 9.8 տոկոսով պակաս են ԱԺ բյուջետային հայտում ներկայացվածից՛՛,-ասաց Նարիբեկյանը:

  • Կիսվել: