չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Շտապօգնության վարորդները բողոքի ակցիա են իրականացնում. Ուղիղ

Շտապօգնության վարորդները բողոքի ակցիա են իրականացնում. Ուղիղ

Շտապօգնության 6-րդ ենթակայանի վարորդները բողոքի ակցիա են իրականացնում, դժգոհում են ծանր գրաֆիկից և վարձատրությունից։ Վարորդների խոսքով իրենք օրական 30-40 կանչ են անում, իսկ աշխատավարձը չի բարձրանում, չեն հասցնում սնվել անգամ:

Վարորդները դժգոհություն չունեն տնօրինությունից, բողոքը ուղղված է միայն քաղաքապետարանին: Դիմել են քաղաքապետարան, որտեղից պատասխանել են, որ կարճ ժամանակում խնդիրը կլուծվի, բայց դեռ պատասխան չկա:

Նշենք, որ  ի նշան բողոքի վարորդները կանչեր չեն ընդունում, կանչին մեկնում են միային ծանր դեպքերի ժամանակ։ 

Նրանք նաև նշում են, որ իրենց են միանալու նաև այլ ենթակայանների վարորդներ։

 

  • Կիսվել: