շաբաթ, մայիս 31
31 / 5 / 2025
Շտապօգնության բժիշկներն ու վարորդները ենթարկվել են բռնության մի խումբ անձանց կողմից. Կոստանյան

Շտապօգնության բժիշկներն ու վարորդները ենթարկվել են բռնության մի խումբ անձանց կողմից. Կոստանյան

«Շտապօգնության» ՓԲԸ-ի բժիշկներն ու վարորդները ենթարկվել են բռնության մի խումբ անձանց կողմից՝ Պարոնյան և Լեո փողոցների հատման հատվածում։ Այս մասին գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը:
 
«Երևանի քաղաքապետարանը խստորեն դատապարտում է բուժաշխատողների և առողջապահական ծառայության աշխատակիցների նկատմամբ ցանկացած տեսակի բռնություն։
 
Նրանք ամեն օր փրկում են կյանքեր, հաճախ՝ վտանգելով սեփական անվտանգությունը։
Նման վերաբերմունքը ոչ միայն անընդունելի է, այլ նաև արժանի է ամենախիստ իրավական գնահատականին»,- ասված է գրառման մեջ։

 

  • Կիսվել: