«Շշի Մելոյի» թիկնապահին կալանքից գրավով ազատելու որոշումը ճանաչվեց անթույլատրելի
Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել բավարարել դատախազության բողոքը և «Շշի Մելո» անունով հայտնի գործարար Մելիք Մանուկյանի թիկնապահին՝ Մարկոս Մարկոսյանին, կալանքից գրավով ազատելու առաջին ատյանի դատարանի որոշումը ճանաչել անթույլատրելի:
Հիշեցնենք, որ Մարկոս Մարկոսյանը օգոստոսի 2-ին Երևան-Սևան մայրուղում հանցագործության հետքեր պարունակող «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան քննությունից թաքցնելու և քննիչի կողմից կատարվող դեպքի վայրի զննությանը խոչընդոտելու նպատակով, զննության ընթացքում չենթարկելով դեպքի վայրի պահպանությունն իրականացնող ՀՀ ոստիկանության աշխատակիցների՝ մեքենան չնստելու և այն չտեղաշարժելու վերաբերյալ օրինական պահանջներին, նստել էր այդ մեքենան և, այն վարելով ոստիկանի ուղղությամբ, դուրս բերել դեպքի վայրից ու դիմել փախուստի:
Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ: