երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև

Շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև

Մայիսի 4-ին, 6-ին, 9-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մայիսի 5-ին, 7-ին ժամանակ առ ժամանակ բոլոր շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ՝ տեղ-տեղ ինտենսիվ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 4-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով, 5-ի ցերեկը կնվազի 7-9 աստիճանով:

  • Կիսվել: