չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 10-12 աստիճանով

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 10-12 աստիճանով

Դեկտեմբերի 20-ի երեկոյան ժամերին, 22-ի գիշերը առանձին շրջաններում, 21-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով, ճանապարհները կպատվեն մերկասառույցով: Դեկտեմբերի 22-ի ցերեկը, 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 21-25-ը աստիճանաբար կնվազի գիշերը 14-17, ցերեկը՝ 10-12 աստիճանով։

Երևանում դեկտեմբերի 20-ի երեկոյան ժամերից, 21-ին, 22-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 21-ի երեկոյան ժամերից ձյան տեսքով: Դեկտեմբերի 22-ի ցերեկը, 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը ճանապարհներին սպասվում է մերկասառույց։

  • Կիսվել: