Շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրև
Հանրապետության տարածքում ապրիլի 30-ի և մայիսի 1-ի ցերեկը, 2-3-ի գիշերն առանձին շրջաններում, 2-ի և 4-ի ցերեկը, 5-ին շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, 2-ի ցերեկն առանձին վայրերում՝ հորդառատ։ Մայիսի 1-ի և 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 30-ի ցերեկը, մայիսի 1-ին աստիճանաբար կբարձրանա 4-7 աստիճանով։
Երևան քաղաքում ապրիլի 30-ի կեսօրից հետո, մայիսի 1-ի երեկոյան, 2-5-ը սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ: