ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ

Շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում մայիսի 6-ի երեկոյան առանձին շրջաններում, 7-10-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։

Քամին արևմտյան է՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով, մայիսի 7-9-ը հատկապես ցերեկային ժամերին կնվազի 5-8 աստիճանով։

Երևանում մայիսի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 7-10-ն սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։

  • Կիսվել: