հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Շրջակա միջավայրի նախարարությունը գարնանային ծառատունկ է նախաձեռնել

Շրջակա միջավայրի նախարարությունը գարնանային ծառատունկ է նախաձեռնել

Երկրի օրվան նվիրված Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնած գարնանային ծառատունկի շրջանակում Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գյումրիի անտառտնտեսություն» մասնաճյուղի 2 հա տարածքում այսօր ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը և տնօրենի տեղակալները մասնակցել են գարնանային ծառատունկին, որի շրջանակներում տնկվել են սոճիներ և հացենիներ, հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:

Մասնաճյուղի տարածքում ծառատունկին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ Արամ Մեյմարյանը և Տիգրան Գաբրիելյանը, Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը, նախարարության գլխավոր քարտուղար Գրիգոր Գուլյանը, շրջակա միջավայրի նախարարության և ենթակա ՊՈԱԿ-ների, պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների, ինչպես նաև մի շարք այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ՛՛,-ասվում է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: