հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Շորժա-Վարդենիս ավտոճանապարհին մեկնարկել են միջին նորոգման աշխատանքներ

Շորժա-Վարդենիս ավտոճանապարհին մեկնարկել են միջին նորոգման աշխատանքներ

Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի կմ78+100-կմ97+032 ճանապարհահատվածում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը։

«Նորոգվող ճանապարհի երկարությունը մոտ 19կմ է։ Այս պահին կատարվում են ասֆալտբետոնե վերին շերտի ֆրեզման աշխատանքներ։ Միջին նորոգումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով»,- գրված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: