շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Շներին ստերջացնելը և բաց թողելը թափառող կենդանիների խնդիրները չի լուծում․ ավագանու անդամ

Շներին ստերջացնելը և բաց թողելը թափառող կենդանիների խնդիրները չի լուծում․ ավագանու անդամ

Երևանում թափառող կենդանիների խնդիրը  շարունակում է մնալ չլուծված։ Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցած քննարկման ժամանակ ասաց Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը։

Նա նշեց, որ մայրաքաղաքում անտուն շների խնդիրը լուծելու համար 2019 թվականին հիմնադրվել է «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ը, սակայն առկա  խնդիրները, ցավոք, չեն նվազում, ավելին, Երևանի տարբեր համայքներում շատացել են  թափառող կենդանիները։

«Միայն կենդանիներին բռնել ու ստերջացնել, այնուհետև բաց թողելը որևէ դեպքում թափառող կենդանիների խնդիրները չեն լուծում։ Մենք մի շարք ահազանգեր ենք ստանում քաղաքացիներից, մասնավորապես, շների կծելու դեպքերի մասին, բացի այդ եղել են ահազանգեր, որ կենտրոնը հավաքում է շներին և բաց թողնում մայրաքաղաքի արվարձաններում»,- ասաց Գրիգորի Երիցյանը։

Երևանի քաղաքապետարանի «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Հարություն Առաքելյանը նշեց, որ երբ խոսում են թափառող կենդանիների խնդրի կարգավորումից, պետք է հաշվի առնեն, որ խնդիրը չի լուծվում 1-2 տարում, քանի որ դրա համար կան բազմաթիվ պատճառներ։  Օրինակ, ըստ նրա, Երևանում խնդիրը կարգավորելու գործում կարևոր նշանակություն ունեն մայրաքաղաքից դուրս համայնքներում կենդանիների ստերջացման ծրագրերը։

Հարություն Առաքելյանի խոսքով՝ մայրաքաղաքում շարունակվում է թափառող կենդանիների ստերջացման ծրագիրը, վտանգավոր վարակիչ հիվանդությունների կանխարգելման աշխատանքները, ինչպես նաև սկսվել է թափառող կենդանիների համար նախատեսվող կացարանների կառուցումը։ «Դա նշանակում է, որ ստերջացվող և տարբեր համայնքներ բաց թողնվող կենդանիների հիմնական մասը կապրեն այդ կացարաններում»,- ասաց նա։

  • Կիսվել: