կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Շմոլ գազից թունավորված երեխաների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Շմոլ գազից թունավորված երեխաների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Փետրվարի 18-ի երեկոյան շտապօգնությամբ «Մուրացան» համալսարանական հիվանդանոց տեղափոխված 6 երեխաների մոտ հաստատվել է շմոլ գազով թունավորում արյան լաբորատոր քննությամբ (տեղափոխվել էր 6 երեխա՝ 3 ընտանիքից (միևնույն օջախից), նախնական ախտորոշումը՝ թունավորում)։

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մամուլի խոսնակ, ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար  Շուշան Դանիելյանը հայտնում է, որ պացիենտները ստացել են համապատասխան բուժօգնություն, այդ թվում բարոթերապիա:

Նրանց առողջական  վիճակը գնահատվում է բավարար: Շուտով դուրս կգրվեն բուժհաստատությունից:

  • Կիսվել: