երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
ՇՄՆ-ն Սևանա լճի մասին օրենքի փոփոխության նախագծի վերաբերյալ պարզաբանում է տարածել

ՇՄՆ-ն Սևանա լճի մասին օրենքի փոփոխության նախագծի վերաբերյալ պարզաբանում է տարածել

ՀՀ ՇՄՆ-ն Սևանա լճի մասին օրենքի փոփոխության նախագծի վերաբերյալ պարզաբանում է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում շրջակա միջավայրի նախարարության հեղինակած «Սևանա լճի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» նախագծի վերաբերյալ մամուլում հայտնված քննարկումներին ի պատասխան, հարկ ենք համարում պարզաբանել հետևյալը․

ԶԼՄ գործընկերներ, քաղաքացիներ և բնապահպանական հանրույթի հարգելի ներկայացուցիչներ, նախագծերը ներկայացվում են Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում դրանց շուրջ կարծիքների, դիրքորոշումների և առաջարկների ստացման և ամփոփման համար։

Տեղեկացնենք, որ նախագծի շուրջ ստացվել են մի շարք կարծիքներ, որոնցից շատերը քննարկումների արդյունքում Շրջակա միջավայրի նախարարության կողմից ընդունվել են:

Մասնավորապես՝

«Սևանա լճի» մասին ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասի վերաբերյալ առաջարկը՝ կապված տարեկան ծրագրի կատարման համար անհրաժեշտ ֆինանսավորման գումարների համապատասխան տարվա պետական բյուջեի ծախսերում արտացոլված լինելու հետ

Սևանա լճի էկոհամակարգի պահպանման և կայուն օգտագործման նկատմամբ վերահսկող մարմին սահմանելու առաջարկը»։

  • Կիսվել: