հինգշաբթի, օգոստոս 13
13 / 8 / 2026
ՇՄՆ գլխավոր քարտուղարն ընդունել է «Գրանթ Թորնթոն Քնսալթինգ» ընկերության տնօրենին և Կայուն զարգացման ծրագրերի ավագ խորհրդատուին

ՇՄՆ գլխավոր քարտուղարն ընդունել է «Գրանթ Թորնթոն Քնսալթինգ» ընկերության տնօրենին և Կայուն զարգացման ծրագրերի ավագ խորհրդատուին

Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղար Սերգո Աթանեսյանը ընդունել է «Գրանթ Թորնթոն Քնսալթինգ» ընկերության տնօրեն, Գրանթ Թորնթոն ցանցի Եվրոպայի, Միջին Արևելքի, Աֆրիկայի և ԱՊՀ տարածաշրջանային տնօրեն Գուրգեն Հակոբյանին և Կայուն զարգացման ծրագրերի ավագ խորհրդատու Մարինա Ջավախյանին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նախարարության և կազմակերպության միջև կնքված հուշագրի շրջանակում համագործակցության հնարավոր տարբերակները։

Կազմակերպության տնօրենի կողմից նախարարության ներկայացուցիչներին է ներկայացվել կայուն զարգացման ոլորտում մատուցվող ծառայությունների շրջանակը։

Հուշագրի շրջանակում ընկերությունը պատրաստակամ է իրականացնել նախարարության հետ համաձայնեցված համատեղ միջոցառումներ և ծրագրեր, Կայունության ստանդարտների ներդրման միջազգային փորձի վերլուծություն (ԵՄ կայուն ֆինանսների բացահայտման կանոնակարգի և այլ միջազգային նախաձեռնությունների տեղայնացման տեսանկյունից), ինչպես նաև նախարարությանը ցուցաբերել աջակցություն իր գործունեության ոլորտներին առնչվող վերլուծական նյութերի պատրաստման հարցում։

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել հանդիպումները և քննարկումները՝ ի նպաստ ոլորտում բարեփոխումների կայացման։

  • Կիսվել: