երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ՇՄ նախարարի տեղակալն ընդունել է Իրանի խորհրդարանի պատգամավորների պատվիրակությանը

ՇՄ նախարարի տեղակալն ընդունել է Իրանի խորհրդարանի պատգամավորների պատվիրակությանը

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալը ողջունել է պատվիրակության այցը Շրջակա միջավայրի նախարարություն՝ կարևորելով երկու երկրների միջև բարեկամական համագործակցությունը:

 

Տիգրան Գաբրիելյանը վերահաստատել է հայ-իրանական փոխհարաբերությունները որակական նոր աստիճանի բարձրացնելու և շրջակա միջավայրի ոլորտում դրանք ակտիվացնելու հայկական կողմի պատրաստակամությունը։

 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև բնապահպանական համագործակցության վերաբերյալ հարցերի լայն շրջանակ՝ մասնավորապես անդրադարձ է կատարվել Արաքս գետի ավազանում բնապահպանական իրավունքների ապահովման և իրանական կողմի հետ գործակցության խնդիրներին։

Գետի ջրային և կենդանական ռեսուրսները, բնական միջավայրի պահպանությունը մոնիթորինգի ենթարկելու, գնահատելու, ինչպես նաև արդյունքում ի հայտ եկող հնարավոր խնդիրները վեր հանելու և դրանց լուծման անհրաժեշտություն առաջանալու դեպքում միջոցառումներ արագ մշակելու և իրականացնելու վերաբերյալ պայմանավորվածություններ են ձեռք բերվել։

Նախարարի տեղակալը ևս մեկ անգամ կարևորել է ոլորտային փորձի փոխանակումը և իրականացվող աշխատանքների նկատմամբ հետևողականությունը։

  • Կիսվել: