«Արմենը ոչ մի տեղ չի գնացել»․ Ալեն Սիմոնյանը մեկնաբանել է ԱԽ քարտուղարի պաշտոնից Գրիգորյանի հրաժարականը
Հայաստանի Անվտանգության խորհրդի նոր քարտուղար Ալեն Սիմոնյանը 24news.am-ի հետ զրույցում հայտարարել է, որ ճիշտ չի համարում գնահատել Արմեն Գրիգորյանի՝ պաշտոնից հեռանալու հանգամանքները՝ միաժամանակ ընդգծելով, որ ակնկալում է, որ նա կվերադառնա պետական ծառայություն։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ճիշտ էր Գրիգորյանին պաշտոնից ազատելու մասին վերջին պահին ծանուցելը, Սիմոնյանը հրաժարվել է գնահատական տալ տեղի ունեցածին:
«Ես չեմ կարող նման գնահատականներ տալ և ճիշտ չեմ համարում որևէ կերպ դա մեկնաբանել՝ ճիշտ էր դա, թե սխալ։ Դա աշխատանք է», — ասել է նա։



