Շիրակում VAZ-ը կողաշրջված հայտնվել է ձորակում
Այսօր՝ հունիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։
Ժամը 00։10-ի սահմաններում Գևորգ Իսոյանը իր վարած VAZ 2114 մակնիշի ավտոմեքենայով Գյումրի-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքնության, եղել է սթափ։


