ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Շիրակի մարզում վարորդը Mercedes Vito-ով բախվել է քարերին և հայտնվել դաշտում. կան վիրավորներ

Շիրակի մարզում վարորդը Mercedes Vito-ով բախվել է քարերին և հայտնվել դաշտում. կան վիրավորներ

Երեկ՝ փետրվարի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 09:40-ի սահմաններում, Գյումրիի բնակիչ, 65-ամյա Քերոբ Վ.-ն՝ իր վարած Mercedes Vito մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 87 կմ-ին, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ, Գյումրիի բնակիչներ, 74-ամյա Անահիտ Վ.-ն և 27-ամյա Վերգուշ Բ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական հումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Դավիթ Ասատրյանն ու Նաիրի Գասպարյանը: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է Ն. Գասպարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 

  • Կիսվել: