երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Շիրակի մարզում սուբվենցիոն ծրագրով բնակարանների տանիքներ կնորոգվեն

Շիրակի մարզում սուբվենցիոն ծրագրով բնակարանների տանիքներ կնորոգվեն

Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի Ջրաշինարարների փողոցի թիվ 11, Գյումրիի խճուղու թիվ 72 բազմաբնակարան շենքերի և հանրակացարանային շինության տանիքների վերանորոգման աշխատանքները։ Ծրագրի արժեքը 32 մլն 624 հազար դրամ է, գումարի 40 տոկոսը կհատկացնի պետությունը, 60 տոկոսը՝ համայնքը։

Արդյունքում 59 բանակարանների 220 բնակիչներ պաշտպանված կլինեն անձրևաջրերից և ձնհալից։ Շինարարական աշխատանքներն իրականացվում են «Շինարար» և «Կ.Ս.Վ Շին» ՍՊԸ- ների կողմից։

  • Կիսվել: