հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին «Opel»-ը բախվել է կայանած բեռնատարին․ կան տուժածներ (լուսանկարներ)

Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին «Opel»-ը բախվել է կայանած բեռնատարին․ կան տուժածներ (լուսանկարներ)

Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 07:24-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
 
 
Պարզվել է, որ Opel մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Բ․ Մ․ ծնված 1991 թ.) բախվել է կայանած GAZelle մակնիշի բեռնատարին (վարորդ՝ Հ․ Մ․, ծնված 1962 թ.), որն էլ վրաերթի է ենթարկել Ն․ Մ․-ին (ծնված 1987 թ.)․ Opel մակնիշի ավտոմեքենայի ուղևորը արգելափակվել է։
 
Ն․Մ․-ն և Հ. Մ․-ն հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:
 
 
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, Opel մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Մ․ Մ․-ին (ծնված 1963 թ.) դուրս բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է ծանր։
 

  • Կիսվել: