հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Շիրակի մարզում բախվել են MAN և ցորենով բարձված ЗИЛ մակնիշի բեռնատարները. վերջինս կողաշրջվել է

Շիրակի մարզում բախվել են MAN և ցորենով բարձված ЗИЛ մակնիշի բեռնատարները. վերջինս կողաշրջվել է

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում, գրում է shamshyan.com-ը:

Ժամը 16:50-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Հոռոմի խաչմերուկում բախվել են MAN և ЗИЛ մակնիշի բեռնատարները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան, իսկ բախման հետևանքով էլ ЗИЛ-ը, որը բարձված է եղել ցորենով, կողաշրջվել է:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Դավիթ Ասատրյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: 

  • Կիսվել: