երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Շիրակի մարզում ամբարձիչի վրայից UAZ-ը ընկել է 36-ամյա տղամարդու վրա

Շիրակի մարզում ամբարձիչի վրայից UAZ-ը ընկել է 36-ամյա տղամարդու վրա

Երեկ՝ հունիսի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Շիրակի մարզի գյուղերից մեկի բնակիչ 36-ամյա Դավիթ Հ.-ն իրեն պատկանող «UAZ 3507» մակնիշի բեռնատարը իրենց բակում վերանորոգելիս է եղել, երբ ամբարձիչի վրայից մեքենան ընկել է իր վրա:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Դավիթ Հ.-ն տեղում մահացել է:

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

  • Կիսվել: