կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Շիրակի մարզպետը հանդիպել է Հայաստանում ռուսական «ГАЗ» ապրանքանիշի ներկայացուցիչների հետ

Շիրակի մարզպետը հանդիպել է Հայաստանում ռուսական «ГАЗ» ապրանքանիշի ներկայացուցիչների հետ

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ հանդիպել է Հայաստանում ռուսական «ГАЗ» ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչ «Կարկոմավտո» ՍՊԸ-ի փոխտնօրեն Տիգրան Քյուֆարյանի և «Պրեմիում գազ» ՍՊԸ ներկայացուցիչ Հայկ Գևորգյանի հետ։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից։

Տիգրան Քյուֆարյանը մարզպետին է ներկայացրել ընկերության գործունեությունն ու նշել, որ մեկ տասնամյակից ավելին ընկերությունը առաջարկում է հուսալի ավտոմեքենաներ։ Մարզպետը հավաստիացրել է, որ մարզի զարգացմանն առնչվող ցանկացած առաջարկության ու նախագծի իրականացմանն աջակից է, համայնքները ևս կիրազեկվեն ընկերության ծրագրերի մասին և լիազորությունների շրջանակներում կօգնի ծրագրերի իրականացման հարցում։

  • Կիսվել: