շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Շիրակի մարզի գերեվարված զինծառայողների հարազատները մարզպետարանի դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել

Շիրակի մարզի գերեվարված զինծառայողների հարազատները մարզպետարանի դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել

Շիրակի մարզից գերեվարված զինծառայողների հարազատներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում Շիրակի մարզպետարանի դիմաց. նրանք փակել են մարզպետարանի դիմացի փողոցները և պահանջում են անհապաղ հանդիպում Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հետ։

Բողոքի ակցիայի մասնակիցները նշում են, որ  չեն պատրաստվում հեռանալ, քանի դեռ չեն հանդիպել մարզպետին։ Նրանք նաեւ իրենց զայրույթն են հայտնում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարության վեաբերյալ՝  գերիների մասին։

Հիշեցնենք, որ այս պահին Երեւանում՝ կառավարության շենքի դիմաց, անհետ կորած եւ գերեվարված զինծառայողների հարազատները մի քանի ժամ է՝ փակել են Տիգրան Մեծի պողոտայի՝ Հանրապետության հրապարակ մտնող հատվածը: Նրանք պնդում են, որ չեն հեռանա, մինչեւ իրենց պահանջը չկատարվի՝ իրենց մոտ չգա ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւ պատասխան չտա գերիներին դասալքության մեջ մեղադրելու համար:

Հիշեցնենք նաեւ, որ ավելի վաղ համացանցում հայտնվել էր տեսանյութ, որում Սիմոնյանն ասում է, ո գերիներն իր համար արդեն չկան:

Նշենք նաեւ, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է, թե համացանցում հայտնված տեսանյութը, որտեղ ինքն ասում է, որ Ադրբեջանում հայտնված գերիներն իր համար արդեն չկան, մոնտաժված է։

  • Կիսվել: