շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Շիրակի մարզի դպրոցականներին 85 հատ համակարգիչ է հատկացվել

Շիրակի մարզի դպրոցականներին 85 հատ համակարգիչ է հատկացվել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ ծրագրի շրջանակում Շիրակի մարզին հատկացվել են 85 համակարգիչ։ Այդ մասին նշված է Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում:

Նշվում է, որ համակարգիչները տրամադրվել են մարզի դպրոցներին, որտեղից էլ բաշխվել են 3 և ավելի դպրոցական ունեցող այն ընտանիքներին, որոնք չունեն համակարգիչներ. «Ամեն ինչ արվում է հեռավար ուսուցումն առավել մատչելի դարձնելու նպատակով»։

  • Կիսվել: