հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Շիրակի մարզի Բենիամին և Տավուշի մարզի Ակնաղբյուր բնակավայրերում փորձարկվելու են շչակներ

Շիրակի մարզի Բենիամին և Տավուշի մարզի Ակնաղբյուր բնակավայրերում փորձարկվելու են շչակներ

ՆԳՆ փրկարար ծառայությունից տեղեկացնում են՝ փետրվարի 22-ին՝ ժամը 12:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Բենիամին բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ:

Նույն օրը ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում,  Տավուշի մարզի Իջևան համայնքի Ակնաղբյուր բնակավայրում նույնպես անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում` ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ: 

Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։

  • Կիսվել: