կիրակի, մայիս 26
26 / 5 / 2024
«Շիրակ» օդանավակայանում կվերակառուցվի թռիչքուղին՝ ռազմական ինքնաթիռների պահանջներին համապատասխան

«Շիրակ» օդանավակայանում կվերակառուցվի թռիչքուղին՝ ռազմական ինքնաթիռների պահանջներին համապատասխան

Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում կվերակառուցվի թռիչքուղին՝ ռազմական ինքնաթիռների թռիչքի եւ վայրէջքի համար սահմանված պահանջներին համապատասխան: Այս մասին մայիսի 18-ին հայտնել Է օդանավակայանի տեխնիկական սպասարկման ծառայության ղեկավար Հենրիկ Սարգսյանը՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) քննարկման ժամանակ։

Նրա խոսքով՝ ծրագիրը, որն իրականացվելու է 2021 թվականին, ենթադրում է ասֆալտբետոնե ծածկույթի վերակառուցում 3220 մետր երկարությամբ թռիչքուղու ողջ երկարությամբ եւ 45 մետր լայնությամբ:

Ընդ որում, շինարարները ձեռնպահ կմնան նախագծում փոփոխություններ կատարելուց, եւ աշխատանքները միտված կլինեն միայն ծածկույթի որակի բարձրացմանը: Իրականացվելու են նաև հողային աշխատանքներ, ամրացվելու է շերտագիծը և կառուցվելու է դրենաժային համակարգ։

  • Կիսվել: