ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Շինուհայր գյուղի խաչմերուկում «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը․ կա զոհ

Շինուհայր գյուղի խաչմերուկում «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը․ կա զոհ

Մարտի 5-ին, ժամը 23:22-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շինուհայր գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Հ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 50 մետր գլորվել մոտակա ձորը։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է Գորիս քաղաքի ԲԿ, սակայն վերջինս ճանապարհին մահացել է։

Փրկարարներն աշխատանքներ չեն իրականացրել։

  • Կիսվել: