երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Շինաշխատանքների ընթացքում սարը փլուզվել է տրակտորի և բեռնատարի վրա

Շինաշխատանքների ընթացքում սարը փլուզվել է տրակտորի և բեռնատարի վրա

Հունիսի 20-ին, ժամը 13:22-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղի 1-ին փողոցում գտնվող պահածոների գործարանի մոտակայքում՝ շինարարական աշխատանքների իրականացնելու ընթացքում, սարը փլուզվել է տրակտորի և բեռնատար ավտոմեքենաների վրա. կան տուժածներ:
May be an image of text
 
Ինչպես տեղեկացնում են Փրկարար ծառայությունից՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ «Յունիվերսալ էքսպերտ» ՍՊԸ-ի տարածքում՝ աշխատանքների ընթացքում, սարից տեղի է ունեցել փլվածք՝ հողաքարային զանգվածը լցվել է «Howo» մակնիշի բեռնատարի (վարորդ՝ Ա. Խ.) և «CAT» մակնիշի էքսկավատորի (վարորդ՝ Գ. Մ.) վրա. տուժածներ չկան:
May be an image of 1 person
 
Փրկարարները սահմանազատել են տարածքը:

  • Կիսվել: