չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Շինարարների փողոցում բախվել է 3 մեքենա, երթևեկությունը դարձել է միակողմանի

Շինարարների փողոցում բախվել է 3 մեքենա, երթևեկությունը դարձել է միակողմանի

Այսօր՝ մայիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւանում:

Ժամը 17:20-ի սահմաններում Շինարարների փողոցում բախվել են Երեւանի բնակիչներ, 35-ամյա Անի Օ.-ի վարած Mercedes В 200, 34-ամյա Սեւակ Մ.-ի վարած Nissan Teana եւ 40-ամյա Գեւորգ Գ.-ի վարած BMW X5 մակնիշի ավտոմեքենաները:

 

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

  • Կիսվել: