շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Շղթայական ավտովթար «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհին․ Բախվել են 6 մեքենաներ

Շղթայական ավտովթար «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհին․ Բախվել են 6 մեքենաներ

Այսօր՝ մայիսի 24-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։00-ի սահմաններում Մայրաքաղաքային փողոցում՝ դեպի «Զվարթնոց» օդանավակայան ճանապարհին բախվել են՝ 37-ամյա Արսեն Սահակյանի վարած Fiat մակնիշի, 48-ամյա Անդրանիկ Ռուբենյանի վարած Opel Astra մակնիշի, 38-ամյա Սուրեն Վարդերեսյանի վարած Opel Vectra մակնիշի, 38-ամյա Մհեր Սարաջյանի վարած Ford մակնիշի, 31-ամյա Գագիկ Թադևոսյանի վարած Mercedes մակնիշի և 22-ամյա Արտյոմ Հարությունյանի վարած Lada Priora մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար՝ տուժածներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոտիկանության Պարեկային ծառայության  Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավարությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։

Վթարի փաստով՝ ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում նյութեր են նախապատրաստվում։

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

  • Կիսվել: