կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Շղթայական ավտովթար Կոտայքի մարզում. Արծվի թևերի մոտ բախվել են Mercedes-ը, Nissan-ը, Opel Astra-ն ու Ford-ը

Շղթայական ավտովթար Կոտայքի մարզում. Արծվի թևերի մոտ բախվել են Mercedes-ը, Nissan-ը, Opel Astra-ն ու Ford-ը

Այսօր՝ հուլիսի 6-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը  12:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի  15-րդ կմ հատվածում ՝ Արծվի թևերի մոտ, բախվել են  Հայկ Աբրահամյանի վարած Nissan մակնիշի, Արտյոմ Խաչատրյանի վարած Opel Astra  մակնիշի, Տիգրան Վարդանյանի վարած Mercedes մակնիշի և Գուրգեն Արզումանյանի վարած Ford մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար  Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Մայիս Բադոյանը, Ավետիք Ավետիսյանն  ու Միշա Ստեփանյանը: Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է Ա. Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

  • Կիսվել: