երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Շղթայական ավտովթար Երևանում․ Թբիլիսյան խճուղում բախվել են «Mitsubishi Galant»-ը, «Hyundai Sonata»-ն, «PAZ» ավտոբուսը, «Opel Zafira»-ն ու «Nissan Rogue»-ը

Շղթայական ավտովթար Երևանում․ Թբիլիսյան խճուղում բախվել են «Mitsubishi Galant»-ը, «Hyundai Sonata»-ն, «PAZ» ավտոբուսը, «Opel Zafira»-ն ու «Nissan Rogue»-ը

Այսօր՝ հունիսի 6-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։10-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են 63-ամյա Էդիկ Անդրեասյանի վարած «Mitsubishi Galant» մակնիշի, 34-ամյա Դավիթ Մուկուչյանի վարած «Hyundai Sonata» մակնիշի, 67-ամյա Արտուշ Դաշյանի վարած «PAZ» մակնիշի, 36-ամյա Ջիվան Եղյանի վարած «Opel Zafira» մակնիշի և 26-ամյա Գոռ Մարգարյանի վարած «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արթուր Գրիգորյանն ու Սուրեն Հովակիմյանը։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Ըստ նախնական տեղեկությունների վթարի մեղավորը եղել է «Nissan Rogue»-ի վարորդը Գ․ Մարգարյանը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով «Mitsubishi Galant»-ի վարորդ Է․ Անդրեասյանը «Հրապարակ» օրաթերթի լրագրող է։

  • Կիսվել: