երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են Ford Focus-ը, Volkswagen Passat-ը, Kia Optima-ն, Dodge Dart-ն ու Opel Zafira-ն

Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են Ford Focus-ը, Volkswagen Passat-ը, Kia Optima-ն, Dodge Dart-ն ու Opel Zafira-ն

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Խորենացի փողոցի խաչմերուկում բախվել են Ford Focus, Volkswagen Passat, Kia Optima, Opel Zafira և Dodge Dart մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են Արտակրգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝  վաշտի հրամանատար Հայկ Արոյանի գլխավորությամբ։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։ Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։

  • Կիսվել: